«ԱՐՄԵՆԹԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ ԱՆՋԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԶՐԿԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏՈՆԱԳՐԻՑ

PanARMENIAN.Net - Այն դեպքում, եթե «ԱրմենԹել» ընկերությունը րոպեավճարը չմուծելու համար անջատի բաժանորդներից որոէ մեկի հեռախոսը, կառավարությունը կսկսի ընկերությունը արտոնագրից զրկելու գործընթացը: Այս մասին երեկ հայտնել է տրանսպորտի ու կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը` ելույթ ունենալով Ազգային Ժողովում: Նախարարը կրկին կոչել է քաղաքացիներին չվճարել ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների համար «ԱրմենԹել»-ի ներկայացրած հաշիվները:

Այդուհանդերձ, «Քաղաքացիները «ԱրմենԹել»-ի ահաբեկման դեմ» շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում քաղաքացիներին «հեռահաղորդակցային մենաշնորհատերի» դեմ հայցերով դիմել դատարան: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, «Investment Law Group» իրավաբանական խորհրդատվական ֆիրման արձանագրում է, որ օրենքի խախտում է արդեն այն փաստը, որ «ԱրմենԹել»-ը բաժանորդներին է ներկայացրել ներքաղաքային խոսակցությունների համար հաշիվները: Ֆիրման պատրաստել է եւ տարածել տիպային հայց` դատական մարմիններին դիմելու համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---