Բոբ Արում. Լոս Անջելեսում Դոնեյրը Դարչինյանի հետ մենամարտի պայմանագիր կստորագրի

Բոբ Արում. Լոս Անջելեսում Դոնեյրը Դարչինյանի հետ մենամարտի պայմանագիր կստորագրի

PanARMENIAN.Net - Մի քանի շաբաթ անորոշությունից հետո WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի և միջին թեթև քաշային կարգում WBA վարկածով ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոնեյրի (Ֆիլիպիններ) միջև խաղ-ռևանշ կազմակերպելու հարցը կարծես լուծվել է: Բանակցություններում հիմնական խոչընդոտը հետուստատեսային հեռարձակման իրավունքների հարցն էր:

Դոնեյրի փրոմոութեր Բոբ Արումի հայտարարությամբ այս հարցը լուծվելու է: Նա նաև հայտնել է, որ Դոնեյրը մայիսի 5-ին ժամանելու է Լոս Անջելես այդ մարտի պայմանագիրը ստորագրելու համար:

Ավելի վաղ Դարչինյանի փրոմոութեր Հարի Շոուն հայտարարել էր, որ խաղ-ռևանշը կարող է կայանալ օգոստոսի 21-ին:

Դարչինյանի և Դոնեյրի միջև առաջին հանդիպումը կայացել է 2007-ին և ավարտվել 5-րդ ռաունդում նոկաուտով Դոնեյրի հաղթանակով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---