HSBC Բանկ Հայաստան. 2009-ին առևտրի ֆինանսավորման ծավալներն աճել են 40 տոկոսով

HSBC Բանկ Հայաստան. 2009-ին առևտրի ֆինանսավորման ծավալներն աճել են 40 տոկոսով

PanARMENIAN.Net - Չնայած ՀՆԱ զգալի նվազմանը և 2009-ին արտահանման ու ներկրման կրճատմանը` HSBC Բանկ Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծառայություններ տրամադրելու ոլորտում գրանցվել է 40 տոկոս աճ: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտնել է «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ-ի առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը: Նրա խոսքերով, ընթացիկ տարում բանկն առևտրի ֆինանսավորման ոլորտում ծառայություններ տրամադրելու տեխնոլոգիաներում ներդնում է 400 հազար դոլար:

Բացատրելով նման աճը` Սթյուարթ Նիվիսոնը` առևտրի ֆինանսավորման ծառայությունների HSBC խմբի Եվրոպական տարածաշրջանի տնօրենն ասաց, որ յուրաքանչյուր վերջնական արրդյունք իր մեջ ներառում է մի քանի պրոդուկտ, որոնք այսօր արտադրվում են տարբեր երկրներում, և այդ պատճառով տարբեր երկրների ռեզիդենտների միջև առևտուր է տեղի ունենում: «Դա է պատճառը, որ վերջնական արտադրանքը գրանցվում է մի երկրի ՀՆԱ-ում, իսկ նրա բաղադրիչ մասերը` մեկ այլ երկրի ՀՆԱ-ում, հետևաբար, միջազգային առևտրի ծավալներն ավելի արագ են աճում, քան առանձին երկրների ՀՆԱ-ում»,- ասել է նա: Իր հերթին, ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը հույս է հայտել, որ HSBC բանկ Հայաստանն իր գործունեության մեջ հատուկ շեշտը դնում է արտահանման ֆինանսավորման վրա, ինչը նրա ֆինանսական գործիքներն ավելի պահանջված է դարձնում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---