ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՄԱՐՍԵԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

PanARMENIAN.Net - Այսօր երկօրյա պաշտոնական այցով Երեւան է ժամանել ֆրանսիական Մարսել քաղաքի քաղաքապետ Ժան Քլոդ Գոդենը: Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել Երեւանի ու Մարսելի վարչակազմերի միջեւ համագործակցության մասին նորացված ու լրացված համաձայնագիրը: Մի քանի տարի առաջ նման համաձայնագիր ստորագրվել է Մարսելում: Ֆրանսիայի երկրորդ քաղաքի քաղաքապետը կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի, արդյունաբերության ու առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---