ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԶՐՈՒՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ԿՀԱՋՈՂՎԻ ՎԵՐԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի վարչակազմը հույս ունի, որ սենատը երկրի նախագահ Ջորջ Բուշին կտրամադրի Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման ուժը կասեցնելու լիազորություններ: Այդ ուղղումը արգելում է ԱՄՆ-ի վարչակազմին ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, մինչե այն չդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, վկայակոչելով ադրբեջանական «ԱզերԹագ» գործակալությունը, այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթաջը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ հեռախոսային զրույցի ընթացքում: Արմիթաջը ծանոթացրել է նախագահ Ալիեւին 907-րդ ուղղման ուժի կասեցումը նախատեսող օրինագծի հետ: Հաղորդվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել նախագծի մի քանի կետերի վերաբերյալ եւ քննարկել են դրա մի շարք դրույթներ: Ադրբեջանական նախագահը արտահայտել է իր մտահաղացումներն ու առաջարկները, ինչպես նաեւ հայտնել է իր անհամաձայնությունը առանձին ձեւակերպումնիրի առիթով: Ամերիկյան դիվանագետը տեղեկացրել է Ալիեւին Սենատում ընթացող քննարկումների ընթացքին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---