2010 թվականի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն աճել է 9,4 տոկոսով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 92 955 զբոսաշրջիկ, 2009թ. նույն ժամանակահատվածի 84 995 դիմաց:
Ընդ որում, ըստ պաշտոնական տվյալների, նույն ժամանակահատվածում երկրից որպես զբոսաշրջիկ մեկնել է 90 950 մարդ, ինչը 7,1 տոկոսով ավելի է, քան 2009թ հունվար-մարտ ամիսներին: