Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար` նվիրված Հայրենական մեծ պատերազմին

Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար` նվիրված Հայրենական մեծ պատերազմին

PanARMENIAN.Net - Մայիսի 7-9-ը Վանաձորում կայացել է Հովհաննես Բաղրամյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին:

Մրցաշարին մասնակցում էին 114 ազատ ոճի ըմբիշներ, որոնք Հայաստանի առաջնությունում զբաղեցրել էին 1-8-րդ տեղերը և 2 թիմ Վրաստանից, հաղորդում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունը:

Չեմպիոններ են դարձել Համլետ Աղաջանյանը (42 ք/կ), Ռոբերտ Դավթյանը (46 ք/կ), Արշակ Շավվելյանը (50 ք/կ), Բեկա Կոբելիան (Վրաստան, 54 ք/կ), Դավիթ Գոգիաշվիլին (Վրաստան, 58 ք/կ), Օմար Գուրգիձեն (Վրաստան, 63 ք/կ), Շամիր Աթյանը (69 ք/կ), Գեորգի Մոդեբաձեն (Վրաստան, 76, ք/կ), Արթուր Աղամյանը (85 ք/կ) և Վան Մկրտումյանը (100 ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---