Վրաստանում հարգանքի տուրք են մատուցել հայ նկարչուհի Գայանե Խաչատրյանի հիշատակին

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Թբիլիսիում հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում (Խոջավանք) նշել են հայ նկարչուհի Գայանե Խաչատրյանի մահվան տարելիցը: PanARMENIAN.Net ին այս մասին հաղորդել է «Alkar» տեղեկատվական ծառայությունը:

Նկարչուհու հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար պանթեոն էին այցելել Վրաստանում Հայաստանի դեսպանորդ Գարի Իսրայելյանը, Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, նկարչուհու մտերիմներն ու երկրպագուները:

Գայանե Խաչատրյանի ծննդյան օրը` մայիսի 9-ը հավաքվածները հայտարարեցին նրա հիշատակի օր:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---