Քեն Խաչիկյան. «Ավելի լավ կլիներ, եթե Հայաստանը ամբողջովին հրաժարվեր հայ-թուրքական արձանագրություններից»![]() 10 մայիսի 2010 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովը գոհունակություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշման առիթով: «Այնուամենայնիվ, ավելի լավ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը ամբողջովին հրաժարվեր այդ արձանագրություններից», - ասել է Քեն Խաչիկյանը: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի նախագահի որոշումը մեծ քաջություն չէր պահանջում, քանի որ Թուրքիան արդեն ներկայացրել էր նախապայմաններ: ANKA-ի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի նախագահը անսպասելիորեն գիտակցել է այդ և ընդունել է որոշում: «Ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանի այդ քայլն ավելի շատ շոուի էր նման», - ասել է Խաչիկյանը: Նրա խոսքերի համաձայն, Անկարայի գլխավոր նախապայմանը ղարաբաղյան կարգավորման հարցն է, իսկ քանի որ հիմնախնդրի արագ լուծման նախադրյալներ չկան, ապա արձանագրությունների վավերացում Թուրքիայից սպասել պետք չէ:
![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |