Ավելի քան 70 հայազգի ներկայացուցիչ Լիբանանի ինքնակառավարման մարմիններում պաշտոններ է զբաղեցնում![]() 10 մայիսի 2010 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրությունները դեռևս չեն ավարտվել։ Սակայն ավարտվել են Լեռնալիբանանի, Բեյրութի և Բեքաայի ընտրությունները, որի արդյունքում ավելի քան 70 հայազգի ներկայացուցիչներ ընտրվել են քաղաքապետի, փոխքաղաքապետի, քաղաքապետական խորհրդի եւ թաղապետի պաշտոններում։ Բուրջ Համուդի, Այնճարի, Լեռնալիբանանի և Բեյրութի տարբեր ընտրատարածքներում հայկական համախմբված մասնակցությունն էր, որ ապահովեց այս արդյունքը։ Համարյա բոլոր թեկնածուներին առաջադրել էր Հ.Յ.Դաշնակցությունը։ ՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն ևս Բեյրութի ընտրաշրջաններից մեկում մեկական ընտրված թեկնածու ունեցան` թաղապետի (ՌԱԿ) և Բեյրութի քաղաքապետական խորհրդի անդամի պաշտոններ (ՍԴՀԿ)։ Մյուս պաշտոններում ընտրվել են Հ.Յ.Դ.ի առաջադրած թեկնածուները: Բեյրութում կայացած ընտրություններում երեք քաղաքական կուսակցությունները համաձայնել էին միասնաբար քվեարկել բոլոր հայ թեկնածուների օգտին։ Բուրջ Համուդի և Այնճարի քաղաքապետները հայազգի են։ Անթիլիասի հարակից շրջաններից մեկի փոխքաղաքապետը ևս հայ է։ Կարելի է ասել, որ ամբողջ սփյուռքում այս արդյունքը եզակի երևույթ է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |