Օլեգ Եսայանն անմտություն է համարել Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի ռազմատենչ հայտարարությունները![]() 11 մայիսի 2010 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Հայաստանից ժամանած Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ: Հանդիպմանը մասնակցել են Մոսկվայում ՀՀ դեսպանատան աշխատակիցները: Ողջունելով վետերաններին` Եսայանը շնորհավորել է բոլորին Հաղթնակի օրվա կապակցությամբ` խորին երախտագիտություն հայտնելով նրանց: Այնուհետև նա նշել է, որ բոլոր հայերի համար մայիսի 9-ը նաև Շուշիի ազատագրման, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման օրն է և ընգծեց այդ իրադարձությունների վճռորոշ դերը Արցախին պարտադրված պատերազմում: Իր ելույթում Օ.Եսայանն անդրադարձել է նաև ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի ռազմատենչ հայտարարություններին, որ արվել են ադրբեջանցի վետերանների հետ հանդիպմանը: «Իրեն հարգող ոչ մի դիվանագետ, առավել ևս դեսպան և ԱՊՀ հումանիտար կառույցի ղեկավար թույլ չի տա իրեն, գտնվելով բարեկամական երկրում, Հաղթանակի տոնակատարության ժամանակ, որը ԽՍՀՄ բոլոր վետերանների համատեղ ջանքերի արդյունքն է, հերթական անգամ հանդես գալ ազգային խտրականություն ու պատերազմ քարոզող կոչերով: Նույնիսկ եթե նա ներկայացնում է Ադրբեջանը` մի երկիր, որտեղ հակահայկական քարոզչությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի: Հատկապես մտահոգության առիթ են տալիս և վճռական դատապարտման կարիք ունեն այդ անձի հակաօրինական կոչերն, որ նպատակ ունեն այդ արկածախնդրության մեջ ներքաշել Հայաստանի բարեկամ և դաշնակից երկրի քաղաքացիներին: Նման կոչերն անմտություն են, քանի որ պատերազմը խնդիրներ չի լուծում, այն միայն խորացնում է հին խնդիրներն ու նորերը ծնում: Եվ, այնուամենայնիվ, եթե իրադարձությունները զարգանան ռազմական սցենարով, ապա Հայաստանն ու ԼՂՀ-ն կրկին պատերազմի հրահրիչներից կստանան ռազմական գործողությունները դադարեցնելու հերթական խնդրանքը»,-ասել է հայ դիվանագետը: Մայիսի 8-ին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին, ընդունելով դեսպանատանը մոսկվաբնակ ադրբեջանցի վետերաններին, հայտարարել է, որ «ադրբեջանցի ժողովուրդը պետք է պատրաստ լինի Ղարաբաղում նոր պատերազմի»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |