Հայաստանում ոչխարաբուծությունը հանգեցնում է հողի էրոզիաի՞

Հայաստանում ոչխարաբուծությունը հանգեցնում է հողի էրոզիաի՞

PanARMENIAN.Net - Հայաստանում ոչխարաբուծությունըհանգեցնում է հողի էրոզիայի, ջրամբարների ճահճացման, կենդանական և բուսական վայրի աշխարհի ոչնչացման, կարող է խոչընդոտել խոշոր եղջերավոր անասունների և մեղվաբուծության բազմացմանը, գտնում է հրապարակախոս Արամ Հովհաննիսյանը:

Նրա խոսքերի համաձայն, բոլոր զարգացած երկրներում ոչխարաբուծությունը չի զարգանում, իսկ Ասիայի և Աֆրիկայի թույլ զարգացած երկրներում դրանց բուծումը հանգեցրել է հողի որակի վատացման և անապատացման:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կենդանաբուծության վարչության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանն իր հերթին ասել է, որ ներկայում արոտավայրերը չեն օգտագործվում և այս պայմաններում ոչխարաբուծությունը նպատակահարմար է: «Հայաստանում 80-ականներին կար մոտ 2,3 մլն գլուխ ոչխար, իսկ հիմա դրանց գլխաքանակը կրճատվել է 4,5 անգամ և կազմում է մոտ 510 հազ.», - ասել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---