Մեդվեդևը Թուրքիայում կարող է քննարկել նաև հայ-թուրքական հարաբերությունները

Մեդվեդևը Թուրքիայում կարող է քննարկել նաև հայ-թուրքական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մայիսի 12-ին Թուրքիայի ղեկավարության հետ քննարկելու է երկկողմ հարաբերությունների զարգացումը տնտեսության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև իրավիճակն Իրանում, Իրաքում և Աֆղանստանում, լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:

Նրա խոսքերով, ՌԴ նախագահի և թուրքական իշխանությունների հետ բանակցություններում զգալի ուշադրություն է դարձվելու արդի տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:

«Դրանց շարքում ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում փոխազդեցությունը, եվրոպական անվտանգության նոր կառուցվածքի ձևավորումը համապատասխան պայմանագիր ընդունելու ռուսական նախաձեռնության լույսի ներքո, դրությունն Անդրկովկասում, կիպրոսյան և մերձարևելյան կարգավորման խնդիրները, դրությունն Իրաքում, Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում, իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը, համագործակցության զարգացումը սևծովյան տարածաշրջանում: Բացառված չէ, որ կողմերը քննարկեն հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցերը: Ռուսաստանն ավանդաբար շահագրգռված է Հայաստանի, Թուրքիայի և նրանց միջև փոխշահավետ նախագծերի իրագործման մեջ»,- ասել է Պրիխոդկոն:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---