Երևանը ողջունում է Հայաստանի և ԵՄ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ դիրեկտիվների ընդունումը

Երևանը ողջունում է Հայաստանի և ԵՄ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ դիրեկտիվների ընդունումը

PanARMENIAN.Net - Երևանը ողջունում է Հայաստանի և ԵՄ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ դիրեկտիվների ընդունումը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Սրանով ճանապարհ է բացվում Եվրամիության և Հայաստանի միջև նոր որակական հարաբերությունների հաստատման վերաբերյալ երկխոսություններ անցկացնելու համար: Երևանի և Բրյուսելի միջև շփումներն ավելի կակտիվանան, ավելի արդյունավետ կլինեն բանակցությունները Եվրամիության ղեկավարության հետ», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Էդվարդ Նալբանդյանն ավելացրել է նաև, որ սա լավ լուր է Հայաստանի Հանրապետության նախագահի Բրյուսել այցելությանն ընդառաջ, որը հնարավորություն կտա Եվրամիության ղեկավարության հետ կառուցողական խորհրդակցություններ անցկացնել, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---