Մայիսի 19-ին Նյու Յորքում տեղի կունենան Պոնտոսի հույների ցեղասպանության 91-ամյակին նվիրված միջոցառումներ: Stathakion կենտրոնում կայացած միջոցառմանը հանդես կգա լրագրող, Հունաստանի ու Թուրքիայի գծով մասնագետ Ֆանուլլա Արգիրուն «Պոնտոսի հույների ցեղասպանությունից մինչև թուրքերի կողմից Կիպրոսի օկուպացիա» զեկույցով: Միջոցառմանը կմասնակցեն ԱՄՆ հունական համայնքի ղեկավարները, Հունական կազմակերպությունների դաշնության, Ամերիկայի հայկական ու ասորական համայնքների ներկայացուցիչները:
1915թ. մարտին Սմիռնա քաղաքի (այժմ` Իզմիր) մերձակայքում երիտթուրքերը կազմակերպեցին հույների կոտորած: Թուրք ազգայնականները`Մուստաֆա Քեմալի (Աթաթուրքի) գլխավորությամբ Էթնիկ զտումներ էին անցկացնում Թուրքիայի հույն բնակչության հանդեպ 1919-1922թթ. հույն-թուրքական պատերազմի ժամանակ: Հույների ցեղասպանության զոհերի թիվը հասնում է շուրջ 500 հազարի:
Պոնտոսի հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Կիպրոսը, Հունաստանը և Շվեդիան: