Մայիսի 22-ին Մոսկվայի ազգային-հասարակական կազմակերպությունները կանցկացնեն «Բարեկամության ծառուղի» ակցիան` նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին:
Ակցիային աջակցում են Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի միջռեգիոնալ կապերի ու ազգային քաղաքականության կոմիտեն, Մոսկվայի կառավարությանը կից ազգությունների խորհուրդը, Մոսկվայի Ազգերի տունը և այլ կազմակերպություններ: Ակցիային կմասնակցեն Ռուսաստանի հայերի միության, Ռուսաստանի վրացիների միության, հունական «Արգո» կազմակերպության ներկայացուցիչները, «Մոսկվայի լեզգիներ», Մոսկվայի «Մուրագեր» ղազախական մշակույթի ընկերակցությունը», «Մոսկվայի Ազգությունների տան» մամուլի ակումբը», «Հանուն խաղաղության» դաշինքը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միությունը: