Մայիսի 27-29-ը Երևանում տեղի կունենա «Մեր տունը» մասնագիտացված ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - «Մեր տունը» 9-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը տեղի կունենա մայիսի 27-29-ը Երևանում: «Մեր տունը» խոշորագույն ցուցահանդես է Հայաստանի գործնական կյանքում, որը տարեց տարի մի տանիքի տակ է հավաքում այս ոլորտի ավելի շատ մասնագետների:

«Մեր տունը» ցուցահանդեսն անցկացվել է 2002-ին: «Մեր տունը» ցուցահանդեսը հեշտացնում է մեր գործընկերների որոնումը և ընդլայնել վաճառքի շուկան ցուցահանդեսի մասնակից-ընկերությունների համար: Այն հնարավորություն է տալիս փոխանակել կուտակած փորձը և նոր առևտրային փոխհարաբերություններ հաստատել արտադրողի և սպառողի միջև, ինչպես նաև ուսումնասիրել Հայաստանի շինարարական շուկան:

«Մեր տունը» ցուցահանդեսին մասնակցում են այս ոլորտում աշխատող հայտնի ընկերություններ Հայաստանից և արտասահմանից: «Մեր տունը» ցուցահանդեսի մասնակիցների շուրջ 60 տոկոսն արդեն մշտական մասնակիցներ են: Մոտ 40 տոկոսը նոր ընկերություններ են, որոնք ամեն տարի նորացվում են և հայկական շինարարական շուկային առաջարկում վերջին մշակումները և տեխնոլոգիաները:

«Մեր տունը» ցուցահանդեսը տեղի է ունենում քաղաքաշինության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Զարգացման հայկական գործակալության հովանու ներքո: Ցուցահանդեսն ընթանալու է ՀՀ կառավարության նիստերի շենքում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---