Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական խնդիրը 2010 թվականին լինելու է գնաճի զսպումը

Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական խնդիրը 2010 թվականին լինելու է գնաճի զսպումը

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը լինելու է գնաճի զսպումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը Ազգային ժողովում տեղի ունեցած կառավարական ժամի ընթացքում` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին:

Ըստ նախարարի, ինչպես կառավարությունն, այնպես էլ Կենտրոնական բանկը գնաճի զսպման ուղղությամբ արդեն ձեռնարկել են համապատասխան միջոցներ: «Այդ նպատակով մենք արդեն անցել ենք բավականին կոշտ դրամավարկային քաղաքականության»,-ասել է երկրի գլխավոր ֆինանսիստը:

Տիգրան Դավթյանը հավելել է նաև, որ բոլոր ձեռնարկված քայլերն ուղղված են պետբյուջեի դեֆիցիտի կրճատմանը, որն այս տարի կազմում է 193 մլրդ դրամ: «Բյուջեի դեֆիցիտի կրճատման միջոցով հնարավոր կլինի լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ»,-նշել է ՀՀ ֆինանսների նախարարը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---