19 մայիսի 2010 - 20:20 AMT
Հրանուշ Հակոբյան. «Հայաստանը աշխատանքներ է վարում այլ երկրներում ապրող հայերի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»

Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, ըստ հարկի պաշտպանվում է ազգային փոքրամասնությունների իրավունքները: Այս մասին ՀՀ ԱԺ կառավարական ժամի ընթացքում պատասխանելով իրեն ուղղված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ինչ վերաբերում է հայերի իրավունքների պաշտպանությանը այլ երկրներում, նախարարն ասել է, որ Հայաստանը համապատասխան աշխատանքներ է վարում միջազգային կառույցների շրջանակներում: Արդեն իրավաբանների խումբ է գործում, որը զբաղվում է այդ խնդրով: