ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԽՍՀՄ կրկնակի հերոսներ, տիեզերագնացներ Ալեքսեյ Լեոնովին, Վիկտոր Գորբատկոյին և Վլադիմիր Լյախովին19 մայիսի 2010 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԽՍՀՄ կրկնակի հերոսներ, տիեզերագնացներ Ալեքսեյ Լեոնովին, Վիկտոր Գորբատկոյին և Վլադիմիր Լյախովին: Ողջունելով տիեզերագնացներին` Հովիկ Աբրահամյանը նշանակալից համարեց նրանց այցը Հայաստան: Ջերմ ու անկեղծ զրույցի ընթացքում հյուրերը ՀՀ Ազգային ժողովի նախագահին տեղեկացրին Հայաստանում իրենց ունեցած հանդիպումների մասին, հայտնելով, որ անչափ տպավորված են դրանցից: Աբովյան քաղաքում Ալեքսեյ Լեոնովին, Վիկտոր Գորբատկոյին և Վլադիմիր Լյախովին շնորհվել են պատվավոր քաղաքացու կոչումներ: Նրանք մասնակցել են քաղաքի Տիեզերագնացների հրապարակի բացմանը: ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպմանը հյուրերը նշեցին, որ հաջորդ տարի լրանում է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի` տիեզերք թռչելու 50 տարին, և ցանկալի կլինի այդ հրապարակում կանգնեցնել տիեզերագնացությանը նվիրված հուշարձան, ակնկալելով աջակցություն նաև ՀՀ ԱԺ-ից, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրություն կբացվի Գյումրիում Ցուցադրության ավարտից հետո ամբողջ հավաքածուն կնվիրաբերվի Երևանի Շառլ Ազնավուրի թանգարանին Մարագոս․ Արևելյան գործընկերությունն օգտակար հարթակ է ՀՀ-ԵՄ սերտացման համար Նա ասել է, որ նշված գործընկերությունը լավ արդյունքներ է գրանցել Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենա Էրդողանի և Ալիևի հետ Պեսկովն ասել է, որ Էրդողանի հետ հանդիպումը տևական կլինի Պատել․ Երևանի և Բաքվի շփումներն առաջնահերթություն են ԱՄՆ-ի համար Նա չի ցանկացել խոսել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հնարավոր հանդիպման մասին |