Microsoft Office 2010-ը Հայաստանում ազատ վաճառքի կհանվի հունիս ամսին

Microsoft Office 2010-ը Հայաստանում ազատ վաճառքի կհանվի հունիս ամսին

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հունիսից սպառողները կկարողանան ձեռք բերել Microsoft Office 2010 ծրագիրը: Այդ մասին այսօր Երևանում լրագրողներին հաղորդեց Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Ընդ որում, նա ճշտեց, որ ընկերության կորպորատիվ հաճախորդներն արդեն օգտվում են նոր ծրագրից:

«Microsoft Office 2010 փորձնական տարբերակն արդեն մի քանի ամիս առաջ է տեղակայվել ընկերության ինտերնետ-կայքում, և մինչև հոկտեմբեր կարելի է անվճար օգտվել դրանից, ծանոթանալու համար բազմաթիվ փոփոխությունների ու նորամուծությունների հետ»,- ասաց Microsoft-ի ներկայացուցչության տնօրենը:

Microsoft Office 2010 սովորական տարբերակները կարժենան մոտ $150, կներառեն լիցենզիաներ երեք օգտվողների համար, իսկ Microsoft Office 2010 Enterprise-ը կարժենա մոտ $500-600:

Գրիգոր Բարսեղյանը հիշեցրեց նաև, որ ներկա պահին Երևանի խանութներում վաճառվում է Windows 7 օպերացիոն համակարգը, որն իր մեջ ներառում է մի շարք ծրագրերի փաթեթներ, այդ թվում` հակավիրուսային ծրագիր և արժե 24,5 հազ. դրամ:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---