Իրանի պատվիրակությունը բարձր է գնահատում ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքը Իրանի պատվիրակությունը բարձր է գնահատում ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքը24 մայիսի 2010 - 00:02 AMT PanARMENIAN.Net - «Իրանի դիտորդների պատվիրակությունը Լեռնային Ղրաբաղի խորհրդարանական ընտրությունների ընթացքում հիմնականում եղել է Հադրութի, Ասկերանի և Ստեփանակերտի ընտրատեղամասերում: Մենք արդեն կարող ենք արձանագրել, որ ընտրությունները լավ են կազմակերպվել, եղել են ժողովրդավարական և թափանցիկ»,- Ստեփանակերտում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի դիտորդների պատվիրակության ղեկավար, դոկտոր Ռուբիկ Սարդարյանը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ղարաբաղից, Սարդարյանի խոսքերով, ընտրություններում կարևորն այն է եղել, որ համարյա բոլոր թեկնածուների վստահված անձինք, որոնք թեկնածությունը դրել էին ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական ընտրական կարգով, առավոտից հետևել են ընտրությունների ընթացքին և շարունակել են այնտեղ մնալ մինչև ընտրաթերթիկների վերջնական հաշվարկը: «Նրանք բոլորը միաձայն հաստատել են, որ քվեարկության ընթացքում ոչ մի խախտում չի գրանցվել: Այսպիսով, մենք բարձր ենք գնահատում խորհրդարանական ընտրությունների ընթացքը և հույս ենք հայտնում, որ եթե եղել են ինչ-որ խախտումներ, ապա դրանք անպայման արձանագրվելու են և հաշվի են առնվելու հետագայում, քանի որ թափանցիկ ընտրություններն առաջին հերթին պետք են ԼՂՀ իշխանություններին` ժողովրդի վստահությունը և աջակցությունը վայելելու համար»,- նշել է Սարդարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |