Թուրքիան ցեղասպանաստեղծ պետություն է![]() 4 հունիսի 2010 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հաջորդ գործընթացը Հայաստանը պետք է սկսի նախապայմաններով: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում ասել է Սահմանադրական իրավունք միության (ՍԻՄ) նախագահ Հայկ Բաբուխանյանը` ողջունելով ՀՀ նախագահի որոշումը արձանագրությունները կասեցնելու վերաբերյալ: «Սառեցումը կշարունակվի այնքան, մինչև որ Թուրքիան իշխանափոխություն կատարի և վերադառնա ԱՄՆ-ի գիրկը` կյանքի կոչելով նրա պահանջը, որը վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը»,-ասել է Հայկ Բաբուխանյանը: Նա հավելել է նաև, որ Թուրքիան բաց թողեց իր ոսկե շանսը: ՍԻՄ նախագահը նշեց նաև, որ Թուրքիան ցեղասպանաստեղծ պետություն է, դա նստած է նրա մտածելակերպի մեջ և հնարավորության դեպքում այդ երկիրը կկրկնի ցեղասպանությունը հայերի նկատմամբ: Անդրադառնալով նախապայմաններին, Հայկ Բաբուխանյանն ասաց, որ այս անգամ ՀՀ-ն որպես նախապայման պետք է առաջադրի Ցեղասպանության ճանաչումը, նրա հետևանքների վերացումը, հատուցումը, հայերի որպես, ազգային և կրոնական փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը Թուրքիայում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |