Երևանում բացվեց Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գործերի ցուցահանդես 4 հունիսի 2010 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Հայաստանի նկարիչների միության պատկերասրահում բացվեց կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների «Մրցանակաբաշխություն-2009»-ի շրջանակներում ներկայացված Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված գործերի ցուցահանդես, որը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ), Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) և Հայաստանի նկարիչների միությունը: Ցուցադրության է հանվել 80 աշխատանք, որից 70-ը նկարներ էին, իսկ 10-ը` քանդակներ, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Բացման խոսքում ընդգծելով ձեռնարկի կարևորությունը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպվելիք մրցանակաբաշխությանը: Արդեն ստեղծվել է հանձնախումբ, որը ցուցադրության հանված աշխատանքներից ընտրելու է լավագույնները: Դրանց հեղինակները խրախուսվելու են ՀՀԿ-ի և ՌՀՄ-ի կողմից: «Մեր նկարիչները շատ ասելիք ունեն: Այսօր ցուցահանդեսների բացումը դարձել է երևանյան կյանքի սովորական երևույթ, ու տա Աստված, որ այս գեղեցիկ մշակութային հրավառությունը շարունակվի անընդհատ, և մենք փորձենք մեր հոգևոր, մշակութային արժեքներն առավել զարգացնել, հզորացնել ու տարածելե -ասաց նախարար Հ.Հակոբյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |