8 հոկտեմբերի 2001 - 19:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Հայաստանը վերսկսել է Վրաստանին էլեկտրաէներգիայի սեզոնային մատակարարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, փոքր քանակությամբ էլեկտրականություն մատակարարվում է Ջավախք: Հիշեցնենք, որ օգտագործված էլեկտրաէներգիայի համար սպառողներն անցյալ տարի ամբողջությամբ չեն վճարել: Հայաստանը Թբիլիսի էլեկտրաէներգիա չի մատակարարում: Հայկական էլեկտրաէներգիայի ամենախոշոր գնորդը Վրաստանում «AES-Տելասի» ընկերությունն է, որը ներկա ժամանակ հավելյալ հզորությունների կարիք չունի: Անցյալ տարի ձմռանը Թբիլիսի է մատակարարվել 250 մլն կիլովատ -ժամ էլեկտրաէներգիա, որի համար «AES- Տելասի» ընկերությունը ամբողջովին վճարել է: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: