7 հունիսի 2010 - 20:22 AMT
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 15-րդ Գերագույն ժողովում ընտրվել է ՀՅԴ Գերագույն Մարմինը

ՀՅ Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 15-րդ Գերագույն ժողովում ընտրվել է ՀՅԴ Գերագույն Մարմին: ԳՄ կազմի մեջ մտել են`

1.Հրաչ Թադեւոսյան 2.Արմեն Ռուստամյան 3.Միքաել Մանուկյան 4.Հայրապետ Բաբայան 5.Սիմոն Սիմոնյան 6.Արսեն Համբարձումյան 7.Թաթուլ Հարությունյան 8.Սպարտակ Սեյրանյան 9.Արա Նռանյան

ՀՅԴ Գերագույն ժողովը ընդունել է հայտարարություն, որում գերակա խնդիր է հռչակել ազգային ուղեգծի վերականգնումը, սոցիալական արդարության հաստատումը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և երկրում նոր իշխանության ձևավորումը:

Այսօր` ժամը 15:00-ին, «ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում» տեղի կունենա ՀՅԴ ԳՄ-ի ասուլիսը, հաղորդում է ՀՅԴ մամլո դիվանը: