ՀԿԵՈւ-ում 2010-ի մայիս ամսին գերակատարվել են ծավալային ցուցանիշները 8 հունիսի 2010 - 10:31 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի վերլուծության և վիճակագրության բաժնի տրամադրած հաղորդագրության համաձայն, 2010-ի մայիս ամսվա ընթացքում երկաթուղով ներմուծվել է 124.7 հազար տոննա բեռ, արտահանվել` 28.2 հազար տոննա: ՀԿԵՈւ մամլո ծառայության համաձայն, հանրապետության ներսում բեռնափոխադրումները կազմել են 104.7 հազար տոննա: Փաստացի ցուցանիշների գերազանցումը նախատեսվածից կազմել է 14.9 տոկոս: Մայիս ամսվա ընթացքում փոխադրվել է 73 հազար ուղևոր, որոնցից 72 հազարը քաղաքամերձ հաղորդակցման ուղղությամբ: Միջպետական հաղորդակցությունում նկատվում է փաստացի ծավալի նվազում նախատեսվածի նկատմամբ, սակայն ընդհանուր առմամբ ուղևորների հոսքը մեծացել է 17 տոկոսով:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |