Երևանում տեղի կունենա «Ալբերտ Ազարյանի գավաթ» մարմնամարզության մրցաշարը 8 հունիսի 2010 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-12-ը Երևանում 7-րդ անգամ տեղի կունենա օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան գավաթի խաղարկությունը: Սպորտային մարմնամարզության մրցաշարը միջազգային է, մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Իրանի հավաքականները: «Մասնակիցների թիվը 43 է, Հայաստանից, բացի երևանյան դպրոցներից, մասնակցում են մարզիկներ Գյումրիից և Վանաձորից»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանը: Հայ մարմնամարզիկներն այդ մրցաշարից հետո կմասնակցեն ԱՊՀ երկրների առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 15-20-ը Պենզա քաղաքում (Ռուսաստան): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |