IFC-ն աջակցում է հետճգնաժամային շրջանում Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության խթանմանը![]() 8 հունիսի 2010 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Միջազգային ֆինանսական ընկերակցությունը (IFC) «Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի» հետ համագործակցությամբ, տեղական բանկերի և վարկային կազմակերպությունների համար հունիսի 8-ին Երևանում անց է կացնում սեմինար-քննարկում` նվիրված ճգնաժամի մեղմանն ուղղված ռազմավարություններին և ռիսկերի կանխարգելմանը: Այդ մասին ասվում է IFC երևանյան գրասենյակի կողմից PanARMENIAN.Net ին տրամադրված հաղորդագրության մեջ: Հայաստանյան բանկերի ու վարկային կազմակերպությունների խորհուրդների մոտ 20 անդամ և Կենտրոնական բանկի ու Հայաստանի Հանրապետության կառավարության մի քանի ներկայացուցիչ կմասնակեցեն սեմինար-քննարկմանը: «Խիստ կարևոր է, որպեսզի բարձրագույն ղեկավարները կարողանան կայացնել արագ, մասնագիտական և տեղեկությունների վրա հիմնված որոշումներ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ ֆինանսական հաստատությունների գործառնությունների վրա»,- ասել է IFC տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեքը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |