«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՏՈՒ-154 ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - «Հայկական Ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Ան-24 ինքնաթիռի օդաչուները հարցաքննվել են ռուսաստանյան Տու-154 ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Հայկական ինքնաթիռի անձնակազմի անդամներն ու ուղեւորները եղել են կործանման ականատեսները: Օդաչուներին հարցաքննում էին «Հայկական Ավիաուղիներ»-ի, թռիչքային տեսչության, ինչպես նաեւ Հայաստանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները: Սեւ ծովը ընկած Տու-154-ի կործանման մանրամասները հայ օդաչուները պատմել են նաեւ լրագրողներին: Ամեն ինչը կատարվել է մոտավորապես 13.45-ից 13.50-ը ընկած ժամանակամիջոցում: Անձնակազմի հրամանատար Հովհաննիսյանը ասում է, որ պերիֆերիկ տեսողությամբ երկնքում նկատեց ինչ-որ բռնկում: Մի քանի վայրկյան հետո նա տեսավ երկրորդ բռնկումը: Արդեն, կարծես, ջրի մոտ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---