ԳԴՀ ԲՈՒՆԴԵՍՏԱԳԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ

PanARMENIAN.Net - Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը դարձավ առաջին հանցագործությունը մարդկության դեմ XX դարի պատմության ընթացքում: Այս մասին հայտնել է Գերմանիայի Բունդեստագի փոխխոսնակ տիկին Անտյե Ֆոլմերը, որն այսօր այցելեց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Լրագրողնիրի այն հարցին, թե ինչով է պայմանավորված արդեն երկու տարի գերմանական խորհրդարանում գտնվող Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը գերմանական Բունդեստագի կողմից ընդունելու ձգձգումը, Անտյե Ֆոլմերը խուսափեց ուղիղ պատասխան տալուց: Նրա խոսքեչրով` ավելի կարեւոր է, որ ինքը Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես ժամանակին դա արեց Գերմանիան` ճանաչելով հրեաների հոլոկոստը: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշո մատյանում Անտյե Ֆոլմերը թողել է հետեւյալ գրությունը. «Ցավակցելով ու կարեկցելով հայ ժողովրդին միլիոնավոր անմեղ զոհերի համար` ես հուսով եմ, որ անցյալ դարի սկզբի ողբերգությունը վերապրած Հայաստանը կապրի խաղաղ ու բարգավաճ: Միջազգային հանրությունը կկանխի նման հանցագործությունների կրկնումը ապագայում»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---