Թուրքիայի Եվրամիության հետ կապերի գծով պետնախարար Էգեմեն Բաղիսն առաջարկել է ճեղքել Գազայի շրջափակումը ՆԱՏՕ-ի նավատորմի օգնությմաբ: «Չնայած նրան, որ չկա Իսրայելի վրա հարձակվելու անհրաժեշտություն, ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն պետք է նավատորմ գործի դնի, շրջափակմանը վերջ տալու համար»,-հայտարարել է Բաղիսը` հավելելով, որ «դա միանգամայն հնարավոր տարբերակ է, ինչպես և երկխոսության ու դիվանագիտության տարբերկաը»:
Թուրք նախարարը հավելել է, որ իր երկիրն ԱՄՆ-ից առավել վճռական արձագանք էր ակնկալում «Ազատության նավատորմի» միջադեպի հետ կապված: «ԱՄՆ դիրքորոշումը ՄԱԿ-ի ԱԽ-ում Իսրայելի գործողությունների քննարկման ժամանակ չէր համապատասխանում մեր ակնկալիքներին ու հույսերին»,-ասել է նա, հաղորդում է IzRus-ը: