Ալեք Ենիգոմշյան. Հայ ժողովրդին պակասում է վճռականությունը

Ալեք Ենիգոմշյան. Հայ ժողովրդին պակասում է վճռականությունը

PanARMENIAN.Net - Մոնթե Մելքոնյանը սկսեց հետաքրքվել իր արմատներով 12 տարեկանից, այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի ղեկավար Ալեք Ենիգոմշյանը: Նա պատմեց, որ այդ նպատակով, երբ լրացավ Մոնթեի 20 տարին, նա 1978թ. եկավ Լիբանան, մոտ լինելու համար հայերին, չիմանալով հայերեն: Ըստ Ենիգոմշյանի, Մոնթե Մելքոնյանի մարդկային բարձր հատկանիշները հայտնի էին դեռ մինչ ղարաբաղյան շարժումը, սակայն ղարաբաղյան պատերազմի ընթացքումայդ ամենը նոր դրսևորում ստացավ: Ըստ նրա, Մելքոնյանը պատանեկության տարիներին շատ մշակույթներ է ուսումնասիրել, ընդունվել է Օքսֆորդի համալսարան, սակայն անտեսելով իր անձնական լուսավոր ապագայի հեռանկարները, նա որոշեց ծառայել հայ ազգային ծրագրին: Ենիգոմշյանը նշեց նաև, որ լինելով ամենծանր իրավիճակներում, նա Մոնթեն երբեք չէր հուսահատվում, նա միշտ վճռական էր: «Դա է, որ մեզ պակասում է` վճռականությունը»,-ասել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի ղեկավարը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---