Հայաստանի ու ԱՄՆ-ի կարգավորող մարմինները հետևողական են համագործակցությունը շարունակելու գործում15 հունիսի 2010 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Երևանում կայացած պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿԺ) նախագահ Ռոբերտ Նազարյանը, Այովայի հանրային ծառայությունների խորհրդի (IUB) նախագահ Ռոբերտ Բերնթսենը, և ԱՄՆ հանրային ծառայությունների կարգավորման ազգային ասոցիացիայի (NARUC) միջազգային ծրագրերի ղեկավար Քրիս Մահոնը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` նշելով նոր համագործակցության սկիզբը, որի շրջանակներում IUB-ն կաշխատի ՀԾԿԺ-ի հետ` զարգացնելու շուկայական կարգավորիչ գործըթացներում իր ինստիտուցիոնալ և որոշում կայացնելու կարողությունները: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ի Հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, ՀԾԿԺ-ի, IUB-ի և ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ: Համագործակցելով NARUC-ի կողմից իրականացվող տարածաշրջանային “Էներգիայի կարգավորման համագործակցության ծրագրի” շրջանակներում, ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է ՀԾԿԺ-ի և IUB-ի միջև փորձի և տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև երկու գործակալությունների միջև մասնագիտական կապերի խթանմանը: Համագործակցությունը թույլ կտա հայաստանյան ղեկավարներին ունենալ ամերիկյան կարգավորիչ միջավայրին ծանոթանալու ավելի լայն հնարավորություններ, հնարավորություն կընձեռի IUB-ի անդամներին ձեռք բերել նոր հմտություներ ու մեթոդաբանություն, ինչպես նաև ավելի հստակ պատկերացում կազմել Կովկասյան տարածաշրջանի կարգավորիչ ոլորտի փորձառության մասին: “Հայաստանի կառավարությունը որդեգրել է քաղաքականություն` ուղղած երկրի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ոլորտների անկախացմանն ու մասնավոր հատվածի ներդրումների գրավվմանը` ոլորտները ժամանակակից դարձնելու նպատակով: Սա կօգնի ապահովել բավարար Էլեկտրաէներգիա` 21-րդ դարում Հայաստանի տնտեսական զարգացումը խթանելու համար; Սակայն լոկ շուկայի անկախացումը բավարար չէ: Հայաստանի կենսական ենթակառուցվածքում ներդրումներին նպաստելու համար կարևոր քայլ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հզորացումը: Տեխնիկապես հմուտ, թափանցիկ, և անկախ կարգավորման մարմինն օգնում է հասարակության բոլոր շահառուներին` ապահովելով որակյալ ծառայություններ և սպառողներին առաջարկելով արդար սակագներ,” ստորագրման արարողությանն ասաց դոկտոր Չիման: Նա երկու կողմերի միջև նպաստավոր համագործակցության հույս հայտնեց, նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի աջակցել Հայաստանին հզորացնել իր էներգետիկ անվտանգությունը և ներգրավվել Կովկասի Էլեկտրական ցանցերի համակարգում`արտահանման եկամուտ ստեղծելու համար: Ինչպես ասաց Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿԺ) նախագահ Ռոբերտ Նազարյանը,, ԱՄՆ-ն ու Հայաստանն արդեն ունեն երկկողմ համագործակցության որոշակի փորձ և այս հուշագիրը 4-ն է: Նա հավելեց նաև, որ 13 տարի շարունակ ՀՀ կանոնակարգող մարմինը համագործակցում է ԱՄՆ-ի Վաշինգտոն, Կենտուկի, Փենսիլվանիա նախահնգների հետ: «Սակայն, կյանքը շարունակվում է և նոր մարտահրավերներ են առաջ գալիս, ուստի նման համագործակցությունը կրելու է տևական բնույթ»,-ասել է նա: Իր հերթին, ԱՄՆ-ի Այովայի հանրային ծառայությունների խորհրդի (IUB) նախագահ Ռոբերտ Բերնթսենը նշեց, որ Հայաստանի ու Այովա նահանգի միջև շատ են ընդհանրությունները և այս հուշագրի ստորագրումը թույլ կտա ուսուցանել այն փորձը, որ Հայաստանն ունի: Իր հերթին ԱՄՆ հանրային ծառայությունների կարգավորման ազգային ասոցիացիայի (NARUC) միջազգային ծրագրերի ղեկավար Քրիս Մահոնը նշեց, որ ԱՄՆ-ն կարգավորում է հանրային ծառայություններն արդեն 100 տարի և այս նոր համագործակցությունը թույլ կտա փորձը փոխանակել և կապահովի ծառայությունների տրամդրաման անվտանգությունը: Ընդ որում, նա նշեց, որ իր ղեկավարած կառույցը մեծ փորձ ունի էներգետիկայի կարգավորման ոլորտում և «մեծ ցանկություն կա ապահովել թափանցիկությունը հանրությանը տրամադրվող ծառայությունների կարգավորման ոլորտում»:- Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |