Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է Միջազգային տնտեսական համաժողովը18 հունիսի 2010 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում հունիսի 18-ին կայանալու է Միջազգային տնտեսական համաժողովի պաշտոնակամ բացումը: Առաջին բանավեճերն ընթացել են երեկ երեկոյան: ԱՊՀ անդամ-երկրների առաջնորդները, նախարարները և գործարար շրջանակների ներկայացուցիչները քննարկում են համաշխարհային տնտեսության հետճգնաժամային զարգացման հեռանկարները, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը: «Ռուսաստան-ԱՊՀ» բիզնես երկխոսության շրջանակներում առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հաղորդեց, որ Մաքսային միության վերջնական ձևավորման և Միասնական օրենսգրքի մասին որոշումը նախատեսվում է ընդունել հունիսի 5-ին ԵվրԱզԷս-ի` պետությունների մակարդակով միջպետական խորհրդի նիստի ժամանակ: Նրա խոսքերով, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մշակում են վերջին գաղափարները Մաքսային միության հիմնարար համաձայնությունները որոշելու համար: Նույն օրը Պետերբուրգ է ժամանել Դմիտրի Մեդվեդևը: Նախատեսվում են նախագահի մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ: Առաջինը` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, արդեն տեղի է ունեցել Կոնստանտինյան պալատում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |