ՀՀ Կենտրոնական բանկը հաստատել և գրանցել է «Ամերիաբանկ» ՓԲԸ և «Կասկադ Բանկ» ՓԲԸ միացման պայմանագիրը, հաղորդում է «Ամերիաբանկի» մամլո ծառայությունը:
Դեռևս մայիս ամսին երկու բանկերի բաժնետերերի որոշմամբ սահմանվել էր նշված բանկերի վերակազմակերպումը` միացման եղանակով:
Միացման արդյունքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կպահպանի իր գործունեությունը նաև որպես «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ, որը կապահովի հաճախորդների սպասարկման առավել ընդարձակ, ապահովված, որակյալ, երաշխավորված ծառայություններով հանդես գալու հնարավորություն` կատարյալ ու անկողմնակալ բանկային ծառայություններ մատուցելու համար: