23 հունիսի 2010 - 16:48 AMT
Հայաստանի կապիտալի զարգացող շուկան հետաքրքիր է «ԱՊՀ եւ Բալթյան երկրների VII պարտատոմսային կոնգրեսի» մասնակցիների համար

Հայաստանի կապիտալի զարգացող շուկան հետաքրքիր է հուլիսի 1-2-ին Երեւանում կայանալիք «ԱՊՀ եւ Բալթյան երկրների VII պարտատոմսային կոնգրեսի» մասնակցիների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: «Դա կորպորատիվ արժեթղթերի շուկայի մասնակիցների ու խաղացողների կոնգրես է, որոնք տարին մեկ անգամ հանդիպում են որևէ երկրում: Այս անգամ հավաքը տեղի կունենա Երևանում մեր խնդրանքով: Մեր նպատակն է ներկայացնել Հայաստանը, ընդ որում, կարևոր չէ` ունենք մենք արժեթղթեր թե ոչ»