ՀԱՊԿ-ն օպերատիվ խումբ է ուղարկում Ղրղզստան

ՀԱՊԿ-ն օպերատիվ խումբ է ուղարկում Ղրղզստան

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ ժամանակավոր Օպերատիվ աշխատանքային խումբը հունիսի 25-ին Ղրղզստանի Հանրապետություն կմեկնեն: Ուղևորության նպատակը երկրում ստեղծված իրադրության գնահատումն է տեղում, որտեղ հանրապետության հարավում` Օշի և Ջալալ-Աբադի մարզերում միջէթնիկական բախումներ ու զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել:

Խմբի հիմնական խնդիրներն են ռազմաքաղաքական իրադրության գնահատումը Ղրղզստանի Հանրապետությունում, աջակցության ցուցաբերումը Ղրղզստանի իրավապահ մարմիններին զանգվածային անկարգությունների հետևանքների լիկվիդացման գործում: ՀԱՊԿ պատվիրակությունը կայցելի Բիշկեկ, Օշ և Ջալալ-Աբադ:

Աշխատանքի արդյունքներում լրացուցիչ առաջարկներ կպատրաստվեն ՀԱՊԿ անդամ պետությունների համար` ուղղված Ղրղզստանի Հանրապետության օրինակարգի ուժերի աջակցությանը, անկարգությունների դադարեցմանն ու ծայրահեղական գործողությունների կանխմանը:

ՀԱՊԿ Օպերատիվ աշխատանքային խմբի մեջ մտնում են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Թաջիկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱՊԿ Քարտուղարության և ՀԱՊԿ Միացյալ շտաբի աշխատակիցները, հաղորդում է ՀԱՊԿ ՏԱՄՀԿ ազգային ներկայացուցչությունը ՀՀ-ում:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---