Հունիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի (Michael Spindelegger) գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում նախատեսված է Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարարի հանդիպումը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Այցի շրջանակներում նախարար Շպինդելեգերը ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի զոհերի հուշահամալիրում: Էդվարդ Նալբանդյանի և Միխայել Շպինդելեգերի հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին: Հանդիպումից անմիջապես հետո ԱԳՆ ասուլիսների սրահում տեղի կունենա արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: