«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողությանը ներկա կգտնվի Կլաուդիա Կարդինալեն![]() 25 հունիսի 2010 - 16:11 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» կինոփառատոնն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս բազում անակնկալներ է խոստանում: Այդ մասին հայտարարել է «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Անակնկալներից մեկը կլինի հայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեի ներկայությունը փառատոնի բացման արարողությանը: Նա Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է: «Մայրիկը» կբացի «Ոսկե ծիրան» փառատոնը: Կլաուդիա Կարդինալեն կստանա մրցանակ: Դա կլինի կալանավայրում Սերգեյ Փարաջանովի պատրաստած թալերներից մեկի արծաթե կրկնօրինակը: Հետմահու նույն մրցանակին կարժանանա ֆիլմի ռեժիսոր Անրի Վերնոյը, ինչպես նաև հունական կինոյի դասական Թեոդորոս Անգելոպուլոսը: Բացի այդ, սահմանվել է նաև ծիրանի արծաթե արձանիկի տեսքով «Վարպետ» մրցանակը, որին այս տարի կարժանանան կինոյի երեք գործիչներ: ![]() ![]() «Ոսկե ծիրան» «Ոսկե ծիրան» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2002 թ. մարտի 4-ից: Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխությունն է, որի հիմնական նպատակն է` աջակցել ազգային կինեմատոգրաֆիային, պահպանել մշակութային ինքնատիպությունը, պրոպագանդել ռուսական եւ արտասահմանյան լավագույն ֆիլմերը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |