3,5 մլրդ դրամ է հատկացվել Հայաստանի վթարային միջպետական ճանապարհների վերանորոգման համար![]() 28 հունիսի 2010 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Առատ տեղումների պատճառով վնասված միջպետական ճանապարհների վերականգնումը գտնվում է ինչպես երկրի նախագահի, այնպես էլ վարչապետի անձնական խիստ հսկողության տակ: Ընդ որում, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ վթարային հատվածների վերացման համար կհատկացվի 3,5 մլրդ դրամ այս շաբաթվա ընթացքում: Այդ մասին հունիսի 28-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը: «Ես պարտավորություն եմ ստանձնել, որ այդ միջոցները ճիշտ ծախսվեն, վերականգնողական աշխատանքները որակով կատարվեն, ինչպես նաև համապատասխան աշխատանքներ տարվեն միջպետական ճանապարհների պահպանման և շահագործման ուղղությամբ»,-ասել է նա: Ընդ որում, Մանուկ Վարդանյանը նշել է, որ ընթացիկ տարվա գարնանը նախարարության աշխատանքները, ցավոք սրտի, մեկնարկեցին առատ տեղումների արդյունքում հասցված վնասի վերացումից` արձանագրվել է նման 40 դեպք: Նախարարը նաև հայտնել է, որ 2010 թվականին նախատեսվում է 432 մլն դրամ հատկացնել 7 կամուրջների ու կամրջային կառուցվածքների հիմնանորոգման համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |