Լրացել է Մարտակերտի ազատագրման 17 տարին

Լրացել է Մարտակերտի ազատագրման 17 տարին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է քաղաքի ազատագրման 17-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Երկրի ղեկավարը ծաղկեպսակներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում նահատակված մարտակերտցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին և հանդիսավոր նիստում պարգևներ հանձնել մի խումբ ազատամարտիկների ու բարերարների:

Նախագահ Սահակյանը իր խոսքում նշել է, որ Մարտակերտի ազատագրումը կարևոր հաղթանակ էր ինչպես Արցախի, այնպես էլ հայ ժողովրդի համար:

Նույն օրը Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտ շրջկենտրոնում «Արզի Գրուպ» ոչ ալկոհոլային խմիչքների գործարանի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը կարևորել է սննդաարդյունաբերական գործարանների նշանակությունը տեղական ներուժի օգտագործման տեսանկյունից` այն համարելով տնտեսական զարգացման հեռանկարային ուղղություն, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---