«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԻ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմերը հայտարարել է, որ «Ադրբեջանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները»: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են հայտնել Եվրախորհրդի մամլո ծառայությունում, Վալթեր Շվիմերը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության իրավիճակի վատթարացման կապակցությամբ: Վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական իշխանությունները փակել են մի քանի թերթ եւ ձեռբակալել մեծ թվով լրագրողների: Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է երաշխավորեն խոսքի ազատությունը եւ լրագրողների անկախությունը: Եվրախորհրդի մամլո ծառայությունում նշել են, որ ոչ կառավարական կազմակերպությունների հաղորդագրությունների համաձայն, Ադրբեջանում կան հարյուրավոր քաղբանտարկյալներ: Հիշեցնելով մի շարք քաղբանտարկյալներին ներում շնորհելու վերաբերյալՀեյդար Ալիեւվի վերջերս կայացված որոշման մասին, Վալթեր Շվիմերը ընդգծել է, որ Ադրբեջանի անկախության 10-րդ տարեդարձը, որը նշվելու է հոկտեմբերի 18-ին, «կարող է իդեալական հնարավորություն դառնալ Եվրախորհրդի անդամակցության հետ անհամատեղելի այդ խնդրի վերջնական կարգավորման համար»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---