ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՉԻ ԿԻՐԱՌԻ

PanARMENIAN.Net - Եվրախորհուրդը ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում, որը կընթանա հունիսի 23-27-ը, պատժամիջոցներ չի կիրառի Հայաստանի նկատմամբ: Այսօր «Արմինֆո» գործակալությանը նման համոզմունք է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, արտաքին հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա կտրականապես հերքել է ԵԽ-ից Հայաստանի հնարավոր հեռացման վերաբերյալ շրջանառվող լուրերը: Նրա խոսքերով, ամառային նստաշրջանի ընթացքում կքննարկվի Հայաստանում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը: Բացի այդ, նշել է Հ.Հովհաննիսյանը, կլսվի այն տարածքների վերաբերյալ զեկույցը, որտեղ անհնար է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառումը, եւ եվրոպական ինքնավարությունների մասին զեկույցը: Հովհաննիսյանի խոսքերով, այդ զեկույցների ֆոնի վրա հնարավոր է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկում: Ամառային նստաշրջանի ընթացքում կքննարկվի նաեւ Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցը, որոնց լույսի ներքո, հնարավոր է, կշոշափվի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցած ձերբակալությունների հարցը: ԵԽԽՎ ամառային նստաշրջանին զուգընթաց տեղի կունենա մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության վավերացման հարցը, որը նախատեսում է մահապատժի վերացում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---