«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը ՎԶԵԲ հետ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով սինդիկացված վարկի պայմանագիր է կնքել

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը ՎԶԵԲ հետ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով սինդիկացված վարկի պայմանագիր է կնքել

PanARMENIAN.Net - «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ հունիսի 30-ին կնքեց 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով արդեն երկրորդ սինդիկացված վարկի պայմանագիր:

Պայմանագիրը ստորագրեցին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կողմից` գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Մկրտչյանը, իսկ ՎԶԵԲ-ի կողմից` ավագ բանկիր Ալեքսանդր Բաբայանը: Ինչպես հաղորդում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի մամլո ծառայությունը, ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում սա առաջին սինդիկացված վարկն է կովկասյան տարածաշրջանում: Սինդիկացված վարկում իրենց մասնակցությունը ունեցան համաշխարհային ճանաչում ունեցող չորս ֆինանսական հաստատություններ` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), ավստրիական UniCredit Bank Austria AG, անգլիական FBN Bank (UK) Limited բանկերը և շվեյցարական Blue Orchared Finance ֆինանսական կազմակերպությունը: «Սինդիկացիայի գործընթացի ժամանակ սինդիկացիային մասնակցող ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկը գերազանցեց ՎԶԵԲ-ի կողմից հայտարարված նվազագույն 8 մլն ԱՄՆ դոլարը` կազմելով 10 մլն. ԱՄՆ դոլար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդ որում, սինդիկացված վարկը բաղկացած է երկու առանձին վարկերից: Առաջին 4 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը տրամադրվելու է ՎԶԵԲ-ի կողմից 36 ամիս ժամկետով, իսկ 6 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը` ավստրիական UniCredit Bank Austria AG, անգլիական FBN Bank (UK) Limited բանկերի և շվեյցարական Blue Orchared Finance ֆինանսական կազմակերպության կողմից 12 ամիս ժամկետով, ևս 12 ամիս երկարաձգման հնարավորությամբ:

Վարկի գումարը ուղղվելու է տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների վարկավորմանը: Ընդ որում, 1 վարկառուի գծով վարկի առավելագույն գումարը կազմելու է 500 հազ.ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---