30 հունիսի 2010 - 15:24 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է «Վերալիցքավորեք և շահեք» ակցիայի մեկնարկի մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական սպասարկման կենտրոններում կանխավճարային քարտերը լիցքավորելը կարող է մեծ շահում բերել. մարզերի բաժանորդները հնարավորություն ունեն շահելու MTC 236 կամ Nokia 1200 բջջային հեռախոսներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ընկերությունը Հայաստանի մարզերում իրականացնում է ՙՎերալիցքավորեք և շահեք՚ ակցիան: Հունիսի 29-ից սկսած ընկերության շարժական սպասարկման կենտրոններն այցելում են ՀՀ տարբեր գյուղեր: Այս ընթացքում, վերալիցքավորելով կանխավճարային քարտերը շարժական սպասարկման կենտրոններում, բաժանորդները հնարավորություն կստանան շահելու MTC 236 կամ Nokia 1200 բջջային հեռախոսներ:

Ակցիայի շրջանակներում, շարժական սպասարկման կենտրոններում քարտը վերալիցքավորելիս, բաժանորդները կստանան խաղարկային տոմսեր, որոնք տվյալ օրվա վերջում կմասնակցեն վիճակահանությանը: Տրամադրվող խաղարկային տոմսերի թիվը կախված է վերալիցքավորման գումարից, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: