Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից

Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից

PanARMENIAN.Net - «Պարոն Մամեդյարովի պնդումը, թե օկուպացիան` օկուպացիա է, իհարկե ճիշտ է, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Մամեդյարովի Մուսկոկայի հայտարարությունն այն մասին, որ օկուպացիան եւ անեքսիան անընդունելի են և որ խաղաղությունը պետք է հաստատվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Ըստ Շավարշ Քոչարյանի, ճիշտ է նաեւ, որ բացառվում է ԼՂՀ-ը անեքսիան Ադրբեջանի կողմից, ինչը ապացուցեց ԼՂ ժողովուրդը Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում:

«Ողջունելի է այն պնդումը, որ խաղաղությունը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա: Հուսով եմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը չի մոռացել, որ միջազգային իրավունքի հիմնարար դրույթներից մեկը, որը հանդիսանում է ՄԱԿ-ի նպատակը`ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշումն է: Եթե նույնիսկ մոռացել է, ապա Մուսկոկայի հայտարարությունը հիշեցում է նրան եւ նրա ղեկավարներին, որ ԼՂ կարգավիճակը որոշում են ոչ թե իրենք, այլ Արցախի ժողովուրդը իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ»,-ասել է Շավարշ Քոչարյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---