7 հուլիսի 2010 - 11:55 AMT
Հյուսիսային Կովկասը կարող է միանալ «Հյուսիս-հարավ» տարանցիկ միջանցքին

Հյուսիսային Կովկասը կարող է միանալ «Հյուսիս-հարավ» տարանցիկ միջանցքին: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը «Միասնական Ռուսաստան» կուսակցության համաժողովի ժամանակ «Հյուսիսային Կովկասի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը մինչև 2020թ.: 2010-2012թթ. ծրագիրը» թեմայով:

«Մենք «Հյուսիս-հարավ» միջազգային տարանցիկ միջանցքին Հյուսիսային Կովկասի միանալու իրական հեռանկար ենք տեսնում, որը կմիացնի Ռուսաստանը և Եվրոպան Պարսից ծոցի և Կենտրոնական Ասիայի պետությունների հետ: Նշեմ, որ այդ նախագծի շրջանակներում Մախաչկալան կարող է դառնալ ՌԴ առաջատար առևտրային նավահանգիստներից մեկը», - ասել է ՌԴ վարչապետը:

«Հյուսիս-հարավ» նոր տրանսպորտային նախագծին կարող են մասնակցել Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Սիրիան, Բուլղարիան, Ղրղզստանը, Թուրքիան, Ուկրաինան