ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ առաջին անգամ դե-ֆակտո ասվում է Ղարաբաղի ժողովրդի մասին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ առաջին անգամ դե-ֆակտո ասվում է Ղարաբաղի ժողովրդի մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հասկանում է, որ ժամանակն իր դեմ է գործում և որ Հայաստան-ԼՂՀ Ադրբեջան եռանկյունին թույլ չի տալիս Բաքվին փոխել ստատուս-կվոն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտության դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա, Բաքուն փորձում է եռանկյունուն հակադրել նոր ձևաչափ` ի դեմս «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի»: «Ճիշտ է, այդ ամենը չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղը հենց վաղը կդառնա բանակցող կողմ, սակայն որոշակի փոփոխություններ արդեն կան: Նշեմ նաև, որ նոր ձևաչափի ցուցադրական ձևաչափը ոչ այնքան միջազգային հանրության, որքան ներքին լսարանի համար է»,-ասել է քաղաքագետը:

Միևնույն ժամանակ Մինասյանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախագահների վերջին հայտարարության մեջ առաջին անգամ դե-ֆակտո խոսվում է Ղարաբաղի ժողովրդի մասին: «Այդ հայտարարությունը առավել շահավետ է Հայաստանի համար: Սակայն, երբ ոչ ոք պատրաստ չէ զիջումների, իրավիճակից ամենալավ ելքը բանակցային գործընթացը շարունակելն է և նրա շրջանակներում երկու երկրների հասարակություններին մերձեցնելը»,-ասել է քաղաքագետը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---