«ԱրմենՏելն» առաջարկում է Հայաստանի մարզերի բնակիչներին զանգահարել արտոնյալ սակագներով

«ԱրմենՏելն» առաջարկում է Հայաստանի մարզերի բնակիչներին զանգահարել արտոնյալ սակագներով

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է ֆիզիկական անձանց համար «Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Գեղարքունիք» և «Կոտայք» կանխավճարային մարզային սակագնային փաթեթների գործարկման մասին:

Սակագնային փաթեթները թույլ են տալիս Beeline բջջային ցանցում կատարել ելքային զանգեր ընդամենը 9 դրամով, անկախ խոսակցության տևողությունից: Վճարը գանձվում է միայն հաջողված զանգի դիմաց:

«Հանդիսանալով հեռահաղորդակցության միասնական խոշորագույն օպերատոր, ընկերությունը նպաստում է Հայաստանի բոլոր շրջանների համաչափ տնտեսական զարգացմանը: Հանրապետության 5 մարզերում սակագնային փաթեթը փորձնական գործարկումից հետո, ինչպես նաև հաշվի առնելով մեր հաճախորդների արձագանքները, մենք որոշեցինք այս փաթեթը գործարկել հանարպետության բոլոր մարզերում: Համոզված ենք, որ մեր առաջարկը պահանջված կլինի ոչ միայն սահմանամերձ այլ նաև կենտրոնական մարզերի բնակիչների շրջանում», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 19 դրամ է: Մարզային սակագնային փաթեթի բաժանորդների համար դեպի Հայաստանի և ԼՂՀ-ի ֆիքսված և այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է:

Beeline ցանցի ներսում ելքային մեկ SMS հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ դեպի այլ, այդ թվում միջազգային օպերատորների ցանցեր` 20 դրամ: Բջջային ինտերնետի (GPRS-Internet) սակագինը փոխանցված/ստացված տվյալների յուրաքանչյուր 1 ՄԲ դիմաց 29 դրամ է:

Մարզային սակագնային փաթեթի SIM-քարտ կարելի է ձեռք բերել տվյալ մարզի Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից: Քարտի արժեքը 400 դրամ է, ընդ որում, այդ գումարն ամբողջությամբ մուտքագրվում է բաժանորդի հաշվին: Այլ սակագնային փաթեթներից դեպի մարզային սակագնային փաթեթ անցման արժեքը 300 դրամ է: Մարզային սակագնային փաթեթների միջև անցումները փակ են, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---